Նախագահի ելույթը խորհրդարանում հնարավոր է հետաձգվի

Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի տարեկան զեկույցը խորհրդարանում հնարավոր է  ներկայացվի մարտ ամսին: Նախնական համաձայնությունը խորհրդարանի և նախագահի աշխատակազմի միջև ձեռք է բերվել հարցի շուրջ գործնական խորհրդակցությունների արդյունքում: Այս մասին տեղեկացնում է «Interpressnews.ge»-ն:

Ըստ խորհրդարանի կանոնակարգի, երկրում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների  շուրջ նախագահի ամենամյա զեկույցը խորհրդարանի ուշադրությանն է ներկայացվում  գարնանային նստաշրջանի առաջին օրը : Գարնանային նստաշրջանը փետրվարի առաջին երեքշաբթի օրը՝ փետրվարի 7-ին կմեկնարկի բյուրոյի նիստով: Նստաշրջանի առաջին պլենար նիստը տեղի կունենա  փետրվարի 8-ին:

Թողնել պատասխան