«Ջեյշ Ալ-Ֆաթհ»-ին իր վրա է վերցրել Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ջեյշ Ալ-Ֆաթհի» զինված խմբավորումը, որի կազմի մեջ է մտնում «Ջեբհաթ Ֆաթհ Աշ-Շամի» կազմակերպությունը:Զինված կազմակերպությունը Սիրիայի քաղաքացիական պատերազմում հակամարտում  է Բաշար Ասադի դեմ:

Հիշեցնենք, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովին սպանել են դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայում լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ: Ռուս դիվանագետի վրա Թուրքիայի ոստիկանության նախկին աշխատակիցը կրակել է 9 անգամ:

Թողնել պատասխան