Ընդդիմադիր ՄԱՇ-ը ևս մեկ անդամ է լքել

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության անդամ,  պատգամավոր Նոնա Մամուլաշվիլին լքում է կուսակցությունը՝ վայր դնելով նաև խորհրդարանական մանդատը։

Մամուլաշվիլին նշել է, որ 10-րդ գումարման խորհրդարանը անկախ Վրաստանի պատմության մեջ ամենաամոթալի խորհրդարանն է, որի մեծամասնությունը ( նկատի ունի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը- խմբ․) ստորագրել է եվրոպական ապագայի ոչնչացումը։

«Համակարգային խնդիրները (նկատի ունի ՄԱՇ-ում- խմբ․) նորամուծության ու կատարելագործման հնարավորություն չեն տալիս։

Այսօր, ինչպես 2020 թվականին, ես ունեմ նույն, պարզ նպատակը՝ գործողությունը։ Ես տեսնում եմ, որ այսօր կուսակցական քաղաքականությունից դուրս պետք է այս երկրի շահերի համար աշխատել»,- ասել է Մամուլաշվիլին:

Նշենք, որ օրեր առաջ՝ ՄԱՇ-ը լքել էին Նիկա Օբոլաձեն և Դավիթ Սուլաձեն: