Կոչ քաղաքացիներին՝ խուսափել կասկածելի վայրերից միս գնելուց

Պարենի ազգային գործակալությունը (ՊԱԳ) կոչ է անում քաղաքացիներին խուսափել կասկածելի վայրերից միս գնելուց։ Գործակալությունը հայտնում է, որ Ամանորին կավելանա մսամթերքի սպառումը։ Աճող պահանջարկի ֆոնին միսը հաճախ վաճառվում է կասկածելի միջավայրում, որտեղ պահպանման պայմանները խախտվում են, մսի, խոշոր եղջերավոր անասունների սպանդանոցային ծագումն անհայտ է։

«Պարենի ազգային գործակալությունը կոչ է անում բնակչությանը զերծ մնալ միս և մսամթերք գնելուց այն վայրերում, որտեղ չեն պահպանվում հիգիենիկ նորմերը և մսի պահպանման պայմանները։

Միս գնելիս սպառողը պետք է ուշադրություն դարձնի հետևյալ հանգամանքներին՝ միսը պետք է պահել մաքուր, փակ սառնարանում՝ պահպանելով համապատասխան ջերմաստիճանային ռեժիմ, որը սահմանված է 2-ից 6 աստիճան», — նշում է ՊԱԳ-ը՝ հավելելով, որ վաճառվող մսի պիտակի վրա պետք է գրված լինի երկրի անվանումը (որտեղից ներմուծվել է), ինչպես նաև արտադրության ամսաթիվը և ժամը։

«Հորդորում ենք հոգ տանել ձեր և ձեր ընտանիքի անդամների առողջության մասին և որևէ կասկածի դեպքում զանգահարել Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության թեժ գիծ՝ 15 01»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տաթև Խոցանյան «Ալիք մեդիայի» ստաժոր