Մոտ 200 հացադուլ անող ընդդիմադիր

Վրաստանում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ տեղադրված է 12 վրան, որտեղ մոտ 200 հոգի հացադուլի մեջ է։

Ըստ կուսակցության՝ ելնելով հացադուլ անողների մի մասի առողջական վիճակից, կուսակցության ղեկավարությունը պահանջել է դադարեցնել հացադուլը։

«Յուրաքանչյուր մարդ ունի իր վերաբերմունքը։ Խայտառակ և անընդունելի հայտարարություններ են արվում: Այստեղ խոսքը մարդկանց առողջության ու նրանց որոշման մասին է։ Հիմնական նպատակն է միասին ստեղծել մի պետություն, որում չեն լինի քաղբանտարկյալներ, և դատական ​​համակարգն էլ քաղաքական որոշումներ կայացնելու իրավունք չի ունենա», — ասում է ՄԱՇ-ի ներկայացուցիչը:

Հիշեցնենք՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները դեկտեմբերի 22-ից զանգվածային հացադուլ են սկսել:

Կուսակցության նախագահ Նիկա Մելիան նշել էր նաև, որ չի կարող որևէ մեկին կոչ անել միանալ զանգվածային հացադուլին, սակայն, որքան շատ մարդ լինի, այնքան շուտ Միխեիլ Սաակաշվիլին ազատ կարձակվի։

«Մենք նոր պայքարի մեջ ենք մտնում՝ Միխեիլ Սաակաշվիլիին ազատելու համար և այսօրվանից հայտարարում ենք բողոքի զանգվածային հացադուլ»,- ասել էր Մելիան: