Կորոնավիրուսից մահացել է ևս 78 մարդ

Դեկտեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 976 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 920 617-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 3 076 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 876 254 մարդ։

Վարակից մահացել է ևս 78 մարդ, ընդհանուր՝ 13 367:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 4.59%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 6.26%, վերջին 7 օրվանը՝ 5.64%: