Վրաստանում ավելի քան 14 հազար աշակերտ ուսումը կիսատ է թողել

Վրաստանում 2022-2023 ուսումնական տարում ուսումը կիսատ է թողել 14 հազար 911 աշակերտ, որոնցից 8502-ը տղա են, 6409-ը՝ աղջիկ։

Ամենաշատը՝ 3808 աշակերտ, ուսումը դադարեցրել են 10-րդ դասարանում։ Նրանց թվում եղել է 2439 տղա և 1369 աղջիկ։

Մյուս դասարաններում ուսումը թողած աշակերտների վիճակագրությունը հետևյալն է. 1-ին դասարան՝ 832 աշակերտ (449 տղա, 383 աղջիկ), 2-րդ դասարան՝ 1 137 (600 տղա, 537 աղջիկ), 3-րդ դասարան՝ 1008, (547 տղա, 461 աղջիկ), 4-րդ դասարան՝ 1015  (523 տղա, 492 աղջիկ), 5-րդ դասարան՝ 1032, (573 տղա, 459 աղջիկ), 6-րդ դասարան՝ 978 (549 տղա, 429 աղջիկ), 7-րդ դասարան՝ 1034 (552 տղա, 482 աղջիկ), 8-րդ դասարան՝ 946 (495 տղա, 451 աղջիկ), 9-րդ դասարան՝ 892 աշակերտ (497 տղա, 395 աղջիկ), 10-րդ դասարան՝ 3808 (2439 տղա, 1369 աղջիկ), 11-րդ դասարան՝ 1445 (836 տղա, 609 աղջիկ) և 12-րդ դասարան՝ 784 աշակերտ (442 տղա, 342 աղջիկ)։

Նշենք, որ 2022-2023 ուսումնական տարում ուսումը դադարեցրած աշակերտների թիվը գրեթե 2 անգամ գերազանցում է նախորդ՝ 2021-2022 ուսումնական տարվա նույն ցուցանիշը։ 2021-2022 ուսումնական տարում Վրաստանում ուսումը կիսատ է թողել 8846 աշակերտ։