Վրաստանում կորոնավիրուսի հնդկական շտամ դեռևս չի արձանագրվել

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն անդադարձել է երկրում կորոնավիրուսի հնդկական շտամի բացահայտման հարցին:

Նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նա նշել է, որ ամբողջ աշխարհում այս պահին տարածվում են կորոնավիրուսի այլ շտամեր՝ հնդկական, բրիտանական, հարավաֆրիկյան, բրազիլական: Դրանցից բոլորն ուսումնասիրվում են Լուգարի լաբորատորիայում, սակայն Վրաստանում դեռևս չեն արձանագրվել:

«Հենց կամ, եթե այս շտամը Վրաստանում հայտնաբերվի, անպայման հայտարարություն կանենք»,- ասել է Գամկղրելիձեն: