Վրաստանում երկրաշարժ է գրանցվել

Թիանեթիից 32 կմ դեպի հյուսիս 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Հաղորդում է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային ծառայությունը։  Ստորգետնյա ցնցումները զգացվել են տեղական ժամանակով երեկոյան 10:27-ին, էպիկենտրոնը` 24 կմ խորության վրա։

Ավիրածությունների ու տուժածների մասին չի հաղորդվում։

Վրաստանը համարվում է սեյսմիկ միջին ակտիվության երկիր։ Վրաստանի ամենաուժգին երկրաշարժը` 7,0 մագնիտուդ, եղել է 1991-ին` Ռաճա և Իմերեթի շրջաններում։ Էպիկենտրոնում ինտենսիվությունը՝ 9 բալ։ Երկրաշարժը  200 մարդու մահվան պատճառ էր դարձել, ավիրվել մոտ 46 հազար տուն ու արտադրական օբյեկտ։