Մեդիապաշտպանության կոալիցիան Զուրաբիշվիլիին կոչ է արել ներում շնորհել Գվարամիային

Վրաստանի «Մեդիապաշտպանության կոալիցիան» վերաքննիչ դատարանի որոշումից հետո Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ է արել ներում շնորհել ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության տնօրեն Նիկա Գվարամիային։

Նոյեմբերի 2-ին հրապարակված հայտարարության մեջ կոալիցիան վկայակոչում է Հանրային պաշտպանի դատարան ներկայացված «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի կարծիքը, ըստ որի` Գվարամիայի դեմ առաջադրված մեղադրանքը քրեական պատասխանատվության ենթարկելու առումով հստակ փաստարկներ չի պարունակում։

«Ըստ այդմ, Գվարամիայի գործը քաղաքական դրդապատճառներ ունի և նպատակ է հետապնդում պատժելու նրան որպես իշխանությանը քննադատող լրատվամիջոցի ղեկավար»,– գրել է կոալիցիան։

Կոալիցիայի տարածած հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը դեմ է Եվրահանձնաժողովի կողմից Վրաստանին կարգավիճակ  տալու պահանջներին, այն է՝ բավարարել բազմակարծիք լրատվական միջավայր և անկախ ու անաչառ դատական ​​համակարգ.

«Գվարամիայի գործը ներառվել է նաև Եվրախորհրդարանի կողմից Վրաստանում ԶԼՄ-ների ազատության և լրագրողների անվտանգության մասին ընդունած բանաձևում։ Դատարանի այս որոշումն էլ ավելի հեռացրեց Վրաստանին Եվրամիության թեկնածուի կարգավիճակից և անհասկանալի դարձրեց մեր երկրի եվրոպական ապագան»,- նշել են կոալիցիայից։

Հաղորդագրության մեջ ևս մեկ անգամ նշվում է, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակում կոալիցիան ևս մեկ անգամ կոչ է անում Վրաստանի նախագահին` ներում շնորհել Նիկա Գվարամիային և դրական դեր խաղալ Եվրամիությանն ինտեգրման գործընթացում:

Ի դեպ, Թբիլիսիի վերաքննիչ դատարանը ևս մեղավոր է ճանաչել Գվարամիային, ըստ այդմ՝ ուժի մեջ է մնացել Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից նրա ազատության կասեցումը 3 տարի 6 ամսով։

Վերաքննիչ դատարանի որոշումը կասկածի տակ է դնում Վրաստանի եվրոպական ուղին. ԵԽ պատգամավոր

Մելիան նախագահին կոչ է անում ներում շնորհել Գվարամիային

Գվարամիայի ազատազրկումը վտանգում է վրաց ժողովրդի եվրոպական ապագան. ԱՄՆ դեսպանատուն