Դեսպան Սադոյանը շվեյցարացի գործընկերոջն է ներկայացրել սահմանային իրավիճակը

Այսօր՝ հունվարի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Հեիդի Գրաուի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։ Սադոյանն իր զրուցակցի ուշադրությունն է հրավիրել հունվարի 11-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման վրա, որի արդյունքում հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ։

Տաթև Խոցանյան