Պարենային ապրանքների գներն աճել են 15.8, բնակարանների գծով փաստացի հարկը՝ 27 տոկոսով

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականի հոկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,5 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 10,6 տոկոս։

2022 թվականի հոկտեմբերին բազային գնաճի ցուցանիշը, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, կազմել է 7,3 տոկոս, իսկ տարեկան բազային գնաճն առանց ծխախոտի ևս 7,3 տոկոս է։

Geostat-ի փոխանցմամբ, տարեկան գնաճի ձևավորման վրա հիմնականում ազդել են հետևյալ խմբերի գների փոփոխությունները.

Պարենային ապրանքներ և ոչ ոգելից խմիչքներ խմբում գներն աճել են 15.8 տոկոսով՝ արտացոլելով տարեկան 5.22 տոկոսային կետով գնաճը.

  • հաց և հացաբուլկեղեն՝ 26.1 տոկոս,
  • կաթ, պանիր և ձու՝ 22.1 տոկոս,
  • հանքային և աղբյուրի ջուր, ոչ ոգելից խմիչքներ և բնական հյութեր՝ 21.9 տոկոս,
  • սուրճ, թեյ և կակաո` 20.6 տոկոս,
  • ձեթ և յուղ՝ 18,3 տոկոս,
  • շաքարավազ, ջեմ և այլ քաղցրավենիքներ՝ 16,9 տոկոս
  • ձկնեղեն՝ 12,3 տոկոս,
  • միս և մսամթերք՝ 9 տոկոս,
  • բանջարեղեն՝ 3,5 տոկոս,
  • մրգեր՝ 3,4 տոկոս:

Տրանսպորտային խմբում գներն աճել են 11,6 տոկոսով, ինչն արտացոլել է ընդհանուր ցուցանիշի 1,38 տոկոսային կետով աճը։

  • տրանսպորտային ծառայությունների գները՝ 13,8 տոկոս,
  • անձնական տրանսպորտային միջոցների շահագործման գները՝ 13,2 տոկոս:

Բնակարան, ջուր, էլեկտրաէներգիա, գազ խումբն արձանագրել է գների 13.5 տոկոս աճ, որն արտացոլվել է տարեկան գնաճում 1.31 տոկոսային կետով։

  • բնակարանների գծով փաստացի հարկ՝ 27 տոկոս,
  • բնակարանների ընթացիկ սպասարկում և վերանորոգում՝ 13,1 տոկոս,
  • էլեկտրաէներգիա, գազ և ջեռուցման այլ տեսակներ՝ 5,7 տոկոս:

Նախորդ տարվա համեմատ թանկացած ապրանքները