+218. Կորոնավիրուսի նոր հակառեկորդ Վրաստանում

Վրաստանում սեպտեմբերի 22-ի դրությամբ, վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք: Ապաքինվել է 40 մարդ: Այսօր  երկու մահ է գրանցվել:

Ընդհանուր առմամբ վարակվել է  3 913 մարդ, ապաքինվել`  1 574, գրանցվել է 22 մահ:

Կարանտինում է 4 988 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո` 836։