Այրվել է Թբիլիսիից Բաթումի շարժվող ավտոբուսը

Արևելյան-Արևմտյան Վրաստանը կապող մայրուղու Աղաիան հատվածում Թբիլիսիից Բաթումի մեկնող մարդատար ավտոբուսն այրվել է։ Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ուշ գիշերին։

Metro Bus Georgia ավտոբուսում բռնկված հրդեհի պատճառն անհայտ է։

«Գնում էինք ճանապարհով, հանկարծ հրդեհվեց, իջանք ավտոբուսից»,- ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությանն ասել է ուղևորներից մեկը։

Տուժածների մասին այս պահին տեղեկություններ չկան: