Վրացական STOP COVID հավելվածը 211 308 օգտատեր է կիրառել

Վրաստանի Առողջապահության նախարարության տեղեկատվությամբ՝ այս պահի դրությամբ STOP COVID հավելվածից օգտվել է 211 308  մարդ: Հավելվածի օգնությամբ, որը օգտատերերին հնարավորություն է տալիս հասկանալ արդյոք նա կոնտակտավոր է COVID 19-ով վարակված անձի հետ, օգնել է բացահայտել 27 վարակվածի:

«Հավելվածն այս պահին ներբեռնել է անդրոիդի 128 559 և 82 749 iOS-ի օգտատեր: Alert  հաղորդագրություն ողարկվել է 13 867 մարդու, այստեղից 27-ի մոտ վարակ է հաստատվել»,- հայտարարել են հաստատությունից:

Հիշեցնենք՝ STOP COVID հավելվածը Վրաստանում սկսել է գործել ապրիլի 16-ից: Այն հասանելի է iOS-ի և անդրոիդի համար: Հավելվածը յուրաքանչյուր օգտատիրոջ համար ստեղծում է յուրահատուկ ID, որի համաձայն էլ բացհայտում է կոնտակտները: