Թբիլիսիում կվերականգնվեն հետիոտնային կամուրջները

Թբիլիսիի քաղաքապետարանը սկսում է մայրաքաղաքի հետիոտնային կամուրջների վերականգնումը: Այս մասին IPN-ին հայտնել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Բենդելիանին՝ նշելով, որ աշխատանքները կմեկնարկեն հաջորդ շաբաթվանից:

«Հաջորդ շաբաթվա սկզբին պայմանագիր կստորագրվի կամուրջների ամրացումն ու վերականգնումն իրականացնող ընկերության հետ: Մայրաքաղաքի տարածքում առկա բոլոր հետիոտնային կամուրջները ստուգվելու են։ Ամեն ինչ արվելու է, որպեսզի բնակիչներն ու հյուրերը ապահով օգտվեն քաղաքի կամուրջներից»,-ասել է Բենդելիանին:

Ըստ Թբիլիսիի քաղաքապետարանի, ծրագրի համաձայն՝ կծախսվի 237 հազար 732 լարի (մոտ 10 հազար դոլար), վերականգնումը կստանձնի «Ունիվերսալմշենի» ընկերությունը:

Նշվում է, որ մայրաքաղաքում 34 հետիոտնային կամուրջ կա, որոնք մինչ օրս երբևէ չեն վերանորոգվել:

Թողնել պատասխան