2021 թ.-ի ամռանը «փնտրողի» կարգավիճակ ունեցող ուսուցիչների և ուսուցչի հավակնորդների համար նույնպես քննություն կանցկացվի

Վրաստանի կրթության և գիտության նախարարության Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տեղեկատվությամբ, 2021 թվականի ամռանը քննություններ կանցկացվեն նաև «փնտրողի» կարգավիճակ ունեցող ուսուցիչների և ուսուցչի հավակնորդների համար:

Ազգային կենտրոնի հաղորդմամբ, քննությունների համար գրանցումը կմեկնարկի մարտի առաջին կեսին, ինչպես գործող («պրակտիկոս») ուսուցիչների, այնպես էլ «փնտրողի» կարգավիճակ ունեցող ուսուցիչների և ուսուցչի հավակնորդների համար:

Ավելի վաղ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ ուսուցիչների քննությունները նախատեսվում են անցկացնել հունիս ամսին, ազգային քննությունների մեկնարկից առաջ:

Ինչ վերաբերում է քննությունների անցկացման հստակ ամսաթվին, նախարարության պարզաբանմամբ, այն կախված կլինի երկրում առկա համաճարակաբանական իրավիճակից և Առողջապահության նախարարության հանձնարարականներից:

Պրակտիկոս ուսուցիչների քննությունները կանցկացվեն 2021թ.-ի հունիսին