Փետրվարի 11-ի կորոնավիրուսի տվյալները Վրաստանում

Փետրվարի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 557 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 264 158 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է 21890 թեստավորում, որից 13380-ը հակամարմինների թեստով, 8510-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 639 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 256 024 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 10 մարդ, ընդհանուր՝ 3321:

Դրականության ցուցանիշը՝ օրական 2.54%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 3.5%, վերջին 7 օրվանը՝ 3.23%:

Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 209
  • Աջարիա — 21
  • Իմերեթի — 113
  • Քվեմո Քարթլի — 43
  • Շիդա Քարթլի — 63
  • Գուրիա — 33
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 24
  • Կախեթի — 33
  • Մցխեթա Մթիանեթի — 7
  • Սամցխե-Ջավախեթի — 10
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 1:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: