Գյուղի աջակցության ծրագրի շրջանակներում հանդիպումներ Նինոծմինդայում

Նինոծմինդայի շրջանում սկսվել են հանդիպումներ գյուղի աջակցության ծրագրի նախագծերի ընտրության համար: Այս մասին տեղեկանում ենք Նինոծմինդայի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։ 

Ըստ տեղեկության՝ հանդիպումներին մասնակցել են փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը, ավագանու փոխնախագահ Վաղինակ Արզումանյանը, պատգամավոր Ոսկան Էլոյանը, քաղաքապետարանի ենթակառուցվածքների և իրավաբանական ծառայության պետերը և այլոք։

Այսօր՝ փետրվարի 17-ին, խորհրդակցություն/ժողով է տեղի ունեցել Գանձայի վարչական միավորի գյուղերում՝ Գանձայում և Սաղամոյում։ 

Խորհրդակցության/հանդիպման ընթացքում ի հայտ են եկել հետևյալ առաջնահերթությունները.

  • Գանձա գյուղում կիրականացվի գերեզմանատան պարսպապատում։ 
  • Սաղամո գյուղում կկառուցվի հավաքատեղի։