Քվեմո Քարթլիի բնակչությունն անվճար բուժօգնություն կստանա

Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխտուրիշվիլիի նախաձեռնությամբ շրջանի բնակչությունն անվճար բժշկական ծառայություններ կստանա։

Ռուսթավիի Բժշկության տան ներգրավմամբ N1 բժշկական ախտորոշիչ կենտրոնի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ հոկտեմբեր ամսին կենտրոնը Քվեմո Քարթլիի բնակչությանն առաջարկում է անվճար բժշկական խորհրդատվություն։

Խորհրդատվությունները կացնակացնեն հոկտեմբերի 15-ին՝ «Անդրկովկասյան բժիշկների լիգան», հոկտեմբերի 22-ին՝ «Էնմեդիցի կլինիկա» բժիշկների թիմը, հոկտեմբերի 27-ին՝ «Ախտորոշիչ կենտրոն»-ի բժիշկների թիմը:

Վերոնշյալ օրերին խորհրդատվությունները կանցկացվեն ժամը 10:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում:

Բժշկական ծառայությունները մատուցվելու են հետևյալ պրոֆիլների բարձր որակավորում ունեցող բժիշկների կողմից.

  • ալերգոլոգ,
  • սպիրոմետրիա,
  • օտորինոլարինգոլոգ,
  • գաստրոէնտերոլոգ,
  • մաշկաբան,
  • ռեաբիլիտոլոգ,
  • մանկաբույժ,
  • մանկական նյարդաբան,
  • էնդոկրինոլոգ,
  • անգիոլոգ,
  • մեծահասակների նյարդաբան:

Քաղաքացիները կկարողանան օգտվել նաև լաբորատոր և գործիքային հետազոտությունների 50 տոկոսանոց զեղչից՝ կախված  բժշկական կարիքներից: