Վրաստանի պատրիարքարանը իշխանությանը կոչ է անում չթույլատրել ԼԳԲՏ փրայդ անցկացնել

Վրաստանի պատրիարքարանը ԼԳԲՏ համայնքի քայլերթի հետ կապված հայտարարություն է տարածել, որում Վրաստանի իշխանություններին կոչ է անում չթույլատրել միջոցառման անցկացումը:

Պատրիարքարանը պարզաբանել է նաև, որ անընդունելի է համարում բռնության ցանկացած դրսևորում:

Պատրիարքարանի հայտարարության համաձայն ԼԳԲՏ անձինք վարում են այնպիսի կյանք, որը սոդոմական մեղք է, հակասում է քրիստոնեական հավատքին ու ավանդական կրոնին, ինչպես նաև ընդհանուր բարոյական արժեքներին:

Հիշեցնենք՝ հունիսի 18-23-ը Թբիլիսիում նախատեսվում է անցկացնել ԼԳԲՏ համայնքի քայլերթը: