Ազգությամբ հայ քաղաքացիներն իրենց լքված են զգում. Սամցխե-Ջավախեթիի փոխնահանգապետ

Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի նորանշանակ տեղակալ Զուրա Խաչիձեն կարծում է, որ շրջանի ազգությամբ հայ քաղաքացիներն իրենց լքված են զգում:

Նրա խոսքով, այս մասին տեղի բնակիչներն իրեն ասել են 2016 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում:

«Պետք է կարողանանք հայ բնակչությանը, Վրաստանի քաղաքացիներին առավելագույնս ներգրավել շրջանի և երկրի կյանքում: Այդ մարդիկ մի քիչ լքված են զգում իրենց, հանդիպումների ժամանակ դա էին ինձ ասում», — լրագրողների հետ զրույցում հայտարարել է Խաչիձեն:

Երգիչ Զուրա Խաչիձեն Սամցխե-Ջավախքի նահանգապետի տեղակալ է նշանակվել հունիսի 12-ին: