Վրաստանի ԱԳ նախարարը հանդիպել է ուկրաինացի գործընկերոջը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների  նիստի շրջանակներում կարճատև հանդիպում է ունեցել ուկրաինացի գործընկերոջ հետ։

Դարչիաշվիլին ընդգծել է, որ պայմանավորվել են պահպանել սերտ շփումը երկու երկրների միջև։

«ՆԱՏՕ-ի արտգործնախարարության նիստում ես հնարավորություն ունեցա կարճատև հանդիպում ունենալ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլաբայի հետ։ Պայմանավորվեցինք շարունակել սերտ շփումը։ Ես վերահաստատեցի Վրաստանի աջակցությունն Ուկրաինային»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Դարչիաշվիլին։