Իրակլի Ղարիբաշվիլին Երևանում է

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Այցի շրջանակներում Վրաստանի կառավարության ղեկավարը հանդիպել է  հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ:

ՀՀ վարչապետը հերթական անգամ իր ցավակցությունն է հայտնել գործընկերոջը և վրացի ժողովրդին ՝ Բաթումիի ողբերգության կապակցությամբ:

Կողմերը քննարկել են հայ-վրացական համագործակցության զարգացումը և տարածաշրջանում տիրող իրավիճակը:

Հանդիպման ընթացքում Վրաստանի վարչապետը վերահաստատել է  իր պատրաստակամությունը, որ Վրաստանը շարունակի ակտիվ միջնորդական դերը` խաղաղություն, կայունություն ապահովելու,  քննարկել են նաև երկկողմ համագործակցության օրակարգի կարևոր հարցեր` ասվում է Վրաստանի կառավարության տարածած հայտարարությունում: