Կորոնավիրուսը Վրաստանում. ապրիլի 8-ի տվյալները

Ապրիլի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 273 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 մլն 650 հազար 981-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է  577 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1մլն 630 հազար 564։

Վարակից մահացել է ևս 1 մարդ, ընդհանուր՝ 16 հազար 766:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 1.31%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 2.2%, վերջին 7 օրվանը՝ 1.82%: