Սգում ենք այս ողբերգական կորուստը․ ԱՄՆ դեսպանատուն

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը ցավակցում է 13-ամյա աղջկա ընտանիքին, ով երեկ Վակեի այգու շատրվանում հոսանքահարման հետևանքով մահացել է։

«Խորը կսկիծով ցավակցում ենք 13-ամյա Մարիտայի ընտանիքին, ընկերներին և դասընկերներին, միանում ենք ողջ Վրաստանին, սգում այս ողբերգական կորուստը։

Հույս ունենք, որ վիրավորները կապաքինվեն, աղոթում ենք դրա համար»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրությունում։

Երեկ՝ օրվա առաջին կեսին, Թբիլիսիի Վակեի այգու շատրվանի ավազան ընկած գնդակը հանելու համար ջուրը մտած 3 երեխա հոսանքահարվել է, 13 ամյա Մարիտան կլինիկայում մահացել է։

Կարդացեք նաև՝

Հոսանքահարումից տուժած երեխաներից մեկը միացված է արհեստական ​​շնչառության սարքին

Հոսանքահարված երկու տղաներին փրկել է այգեպանը