Տեսանյութ. խաղողահավաք Բոլնիսիում կամ խաչենցիների գինու գաղտնիքը

«Որախությունով լինի»,- այսպես են իրար շնորհավորում հայաբնակ Բոլնիս-Խաչեն գյուղի բնակիչները խաղողահավաքի ժամանակ, իսկ բերքը հավաքելուց ու գինին քամելուց հետո՝ հավաքվում ու տոնում են միասին:

Գյուղի բնակիչներն ասում են՝ չկա խաչենցի, ով գինի չի սարքում, իսկ գինու պատրաստման եղանակն այստեղ յուրահատուկ է՝ սկսած խաղողների խառնվածքից վերջացրած պապերից մնացած գինին քամելու հատուկ սարքերից:

Խաղողի բերքն այս տարի փոքր-ինչ փչացել էր կարկուտի, ինչպես նաև ոռոգման համակարգի բացակայության պատճառով: Լավ բերք ստանալու համար գյուղացիների միակ հույսն անձրևոտ եղանակներն էին:

«Ալիք Մեդիան» հետևել է խաղոողահավաքի՝ խաչենցիների ավանդույթներին, ներկայացրել գինու պատրաստման գաղտնիքները: