Վրաստանի ԶՈՒ-ն 25 տարեկան է

«Դժվար է  լիարժեք տոնել  Զիված ուժերի  25-ամյակը, երբ երկրի մի մասը դեռևս օկուպացված է»,-հայտարարել է Վրաստանի  խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին: 

Շնորհավորելով Զինուժի 25-ամյակի առիթով` նա ընդգծել է, որ սա այն օրն է, երբ ողջ Վրաստանը միասնական է.

«Այս 25 տարիները երկրի պատմության մեջ լի  էին հաղթանակներով, հաջողություններով, ցավոք` նաև պարտություններով:  Մեծ  ցավ և ողբերգություն է եղել: Մեր երկիրն ամբողջական չէ,  սակայն այդ առաքելությունը, կարծում եմ, մեզանից  յուրաքանչյուրին ավելի է ուժեղացնում, քանի որ հայրենիքի առջև պարտքը քաղաքական գործիչները,  զինվորականները, քաղաքացիները  դեռ պետք է կատարեն:  Դա ամենապատվավոր պարտքն է` մեր հայրենիքի պաշտպանությունը, միասնությունն ու խաղաղության ապահովումը:  25 տարիները բավական չէին, որ Վրաստանի կառավարությունը հպարտությամբ հայտարարի, թե մենք ունենք զինուժ, որը կարող է կատարել այդ առաքելությունը»,— ասել է Ուսուփաշվիլին:

Ըստ նրա` Վրաստանի ԶՈՒ Վրաստանի պատմության մեջ տարիների ընթացքում աչքի են ընկել հաղթանակներով, և այսօր անհրաժեշտ է ունենալ կազմակերպված, միասնական, պետականորեն տրամադրված զինուժ, և այս նպատակին հասնելու համար դեռ շատ բան կա անելու:

Լուսանկարը` Դ. ՈՒսուփաշվիլիի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան