Վրաստանի ՆԳՆ-ն Սամցխե -Ջավախեթիում արտագնա խորհրդակցություն է անցկացրել

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Սամցխե -Ջավախեթիում արտագնա խորհրդակցություն է անցկացրել: 

Ախալցիխեում նախարար Գեորգի Մհեբրիշվիլին հանդիպել է Թբիլիսիի և շրջանների Ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարների հետ: Նախարարությա մամուլի ծառայության տեղեկատվությամբ` աշխատանքային հանդիպման ընթացքում Մհեբրիշվիլիին զեկուցել են շրջաններում ընդհանուր իրավիճակի մասին, բաժինների ղեկավարների հետ քննարկվել են խնդրահարույց հարցերն ու առաջնային ուղղությունները, ինչպես նաև նոր հանձնարարականներ են տրվել:

Մհերբրիշվիլին ասել է, որ Նախարարությունը շարունակում է հանցավորության դեմ անզիջում պայքարը` բնակիչների անվտանգության ապահովման համար:

Վրաստանի  ՆԳՆ  նախարարը  իր աջակցությունն է հայտնել իրավապահներին` հանցագործությունների դեմ պայքարում:

Թողնել պատասխան