Այս վիրուսը երկար է մնալու մեզ հետ. Գախարիա

«Բոլորս պետք է հասկանանք, որ այս վիրուսը, ինչպես երևում է, երկար է մնալու մեզ հետ»,- կառավարության նիստի ժամանակ նման հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան` խոսելով կորոնավիրուսի հետևանքով մահացած 81-ամյա կնոջ մասին:

«Այս դժբախտ փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ համաճարակի դեմ ցանկացած պայքար՝ չի նշանակում վեջնական հետևություններ անել: Սա երկար պրոցես է և բոլորս պետք է հասկանանք, որ այս վիրուսը, ինչպես երևում է, երկար է մնալու մեզ հետ»,- հայտարարել է վարչապետը: