Վրաստանը Վիետնամում դեսպանություն կբացի

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը պատրաստվում է դեսպանատուն բացել Վիետնամում, ինչպես նաև գերագույն հյուպատոսություններ` Սան-Ֆրանցիսկոյում և Հարավային Իտալիայում: Այս մասին հայտարարել է փոխարտգործնախարար Միխեիլ Նինուան` 2020 թվականի բյուջեի քննարկման ժամանակ:

Ավելի ուշ, արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Վլադիմիր Կոնստանտինիդը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է, որ ընտրվել են այն քաղաքները, որտեղ Վրաստանի քաղաքացիների կենտրոնացվածությունը բարձր է:

«Վիետնամի հետ այլ առաջնահերթություններ և ծրագրեր ունենք, բայց Բարիում և Սան Ֆրանցիսկոյում Վրաստանի քաղաքացիների մեծ կենտրոնացում կա, ինչպես նաև Մյունխենում, որտեղ հյուպատոսարան ունենք, բայց այլ կերպ է գործում: Անհրաժեշտ է, որ այնտեղ նույնպես գլխավոր հյուպատոսություն սկսի գործել»,- հայտարարել է Կոնստանտինիդին: