Զարդիաշվիլին հեռանում է քաղաքականությունից

Խորհրդարանական մեծամասնության նախկին պատգամավոր Վանո Զարդիաշվիլին հեռանում է քաղաքականությունից: Այս մասին Զարդիաշվիլին հայտնել է Interpressnews լրատվականին: Նշենք, որ Զարդիաշվիլին պատգամավորական մանդատից հրաժարվել էր օրեր առաջ` հոկտեմբերի 7-ին:

Զարդիաշվիլին վստահեցնում է, որ ապագայում որևէ քաղաքական պաշտոն չի զաղեցնելու և ոչ էլ կուսակցության անդամ է լինելու: Դրա հետ մեկտեղ, նախկին պատգամավորը չի հստակեցրել, թե որ ոլորտում է շարունակելու իր գործունեությունը:

«Քաղաքականությունից հեռացել եմ: Մեծ հույս ունեմ, որ կյանքում այլևս քաղաքականություն չեմ վերադառնա»,- հայտարարել է Զարդիաշվիլին:

Նշենք նաև, որ ավելի վաղ Զարդիաշվիլիի և անկախ պատգամավոր Էկա Բեսելիայի միջև նախ վիճաբանություն էր տեղի ունեցել խորհրդարանում, այնուհետև Բեսելիան ձեռքով հարվածել էր Զարդիաշվիլիին: