Վրաց հոգևորականների համար Դավիթ Գարեջին կբացվի. Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով՝ վաղը վրաց հոգևորականների համար կբացվեն Դավիթ Գարեջիի վանական համալիրի վանքերը:

Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասել է Ադրբեջանից վերադարձած Գիորգի Գախարիան: Վարչապետը չի նշել, թե արդյոք ուխտագնացներն ու զբոսաշրջիկները կկարողանան այցելել Ուդաբնոյի և Չիչխիտուրի եկեղեցիներ:

Ըստ նրա, խնդիրը պետք է լուծվի՝ ի շահ երկու երկրների ազգային շահերի, պատմական ժառանգության և եկեղեցու:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Ադրբեջանը Դավիթ Գարեջիի տարածքում նոր սահմանային կետ է բացել, ինչն էլ վրացական կողմի բողոքի պատճառ էր դարձել:

Սրա վերաբերյալ համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը վարչապետ Գիորգի Գախարիային նամակ էր գրել՝ նշելով․

«Մեզ համար լիովին անընդունելի են ադրբեջանական կողմի այս գործողությունները, որոնց հետևանքով 2019 թվականից զբոսաշրջիկների և հոգևորականների ուխտագնացությունը Ուդաբնոյի և Չիչխիտուրիի վանքեր սահմանափակվել են»: