Զուրաբիշվիլին վերջին երկու շաբաթում 1 մլն 800 հազար լարի նվիրատվություն է ստացել

Վրաստանի նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, ում սատարում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, վերջին երկու շաբաթվա ընթացքում 1 մլն 800 հազար լարիի նվիրատվություն է ստացել: Այս գումարը գրեթե 10 անգամ ավելի է նրա մրցակից Գրիգոլ Վաշաձեի ստացած նվիրատվությունից:

Ընդհանուր առմամբ, Սալոմե Զուրաբիշվիլիին նախընտրական քարոզարշավի մեկնարկից մինչ այսօր փոխանցել են մոտավորապես 6 մլն 700 հազար լարի, իսկ Գրիգոլ Վաշաձեին՝ ավելի քան 1 մլն:

Զուրաբիշվիլիին նվիրատվություն կատարում են հիմանականում նրանք, ովքեր նախորդ ընտրություններում նվիրատվություն էին անում «Վրացական երազանք»-ի օգտին: Փոխանցում է «Ռուսթավի 2»-ը: