Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Շառլ Միշելի հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում։ Զուրաբիշվիլին հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Նախատեսվում է հանդիպում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։

Նշենք, որ վաղը Վրաստանի նախագահը ելույթ է ունենալու Եվրախորհրդարանում։