Ալ. Էլիսաշվիլի.«Թբիլիսիի քաղաքապետը դավաճանեց մայրաքաղաքի շահերը»

Թբիլիսիի քաղաքային խորհրդի անկախ  պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլիի կարծիքով`  Թբիլիսիի քաղաքապետը դավաճանել է մայրաքաղաքի շահերը:

«Palitranews»-ի  «360 աստիճան» հաղորդաշարում նա հայտարարել է, թե քաղաքապետ Դավիթ Նարմանիան կատարում է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ցանկությունները` ի վնաս  քաղաքացիների  շահերի:

«Իշավիշվիլին այն մարդն է, ով կարող է իրեն շռայլություններ թույլ տալ: Նա նայում է պատշգամբից և ուզում է ամեն ինչ պարիսպով  առանձնացնել, բայց մենք քաղաքի ղեկավար ենք ընտրել, նրան աշխատավարձ ենք վճարում  այն բանի համար, որ նա իմանա, գիտակցի և ատամներով պաշտպանի քաղաքի շահերը:  Բայց նա դավաճանեց դրանց և փոխանցեց ամեն ինչ մեկ մարդու` գրոշների դիմաց»: 

Հիշեցնենք, որ նախօրեին,  չնայած ընդդիմադիր  քաղաքական գործիչների բողոքներին ու պահանջներին, բուսաբանական այգու 29 հա  հողատարածքի աճուրդը կայացել է, մասնակցել է մեկ գնորդ` «համաներդրումային հիմնադրամը», տարածքը վաճառվել է 6.326.495 լարիով:

«Համաներդրումային հիմնադրամի» դիտորդական խորհրդի ղեկավար Իրակլի Կարսելաձեն հայտարարել է,  թե եթե ինչ-որ մի կազմակերպություն  ներկայացնի առավել իրատեսական ծրագիր,  ապա նրանք պատրաստ են անվերադարձ հանձնել այդ 29 հա-ն:

Ըստ նրա` ներկա պահին հետաքրքրված կազմակերպությունը, որը կներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, որը կներառի Թբիլիսիի քաղաքապետարանի չափորոշիչները, անվերադարձ կստանա նաև «Ֆինսերվիզ» ընկերությանը պատկանող 10 հա հողատարածքը.

«Խոսքն այն պարզ գործընթացի մասին է , երբ հետաքրքված կազմակերպությունը դիմում է ներկայացնում, համապատասխան հաշվարկներ և ապացույցներ, որ հայտարարված չափորոշիչներին համապատասխան միջոցներ ունի: Այդ դեպքում մենք կհանձնենք տարածքը»:

Լուսանկարը` Էլիսաշվիլիի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան