Քաղաքապետարանն աղբի բունկերների համար կվճարի ավելի քան 1 մլն լարի

Թբիլիսիի քաղաքապետարանի մաքրման աշխատանքներ իրականացնող «Թբիլսերվիսգրուպ» ընկերությունը Թբիլիսիի կենտրոնական Վակե թաղամասում ստորգետնյա մեկ բունկեր (պահոց) ձեռք բերելու համար պատրաստվում է ծախսել 31,7 հազար լարի: Այս փուլում մրցույթ է հայտարարված 50 բունկեր ձեռք բերելու համար:

Մրցույթի նախնական արժեքը 1 585 000 լարի է, ինչը հնարավոր է նվազի: Առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 23-ն է:

Նման բունկերներ Թբիլիսիի քաղաքապետարանը ձեռք էր բերել նաև մի քանի ամիս առաջ՝ ծախսելով 3 322 000 լարի:

«Թբիլսերվիսգրուպը» պետական ընկերություն է, չնայած, ինչպես նշված է փաստաթղթերում, այս ծախսերն արել է սեփական եկամուտից, որը ենթադրում է քաղաքացիների կողմից տվրած աղբահանության վճարը:

Լուսանկարը՝ «Թբիլսերվիսգրուպի» կայքից