Կորոնավիրուսը Վրաստանում. հուլիսի 21-ի տվյալները

Հուլիսի 21-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 10 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1049 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 3 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 903 մարդ: Վարակից երկրում մահացել է 16 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 5534  քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 267 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: