ԱՄՆ-ն Վրաստանի ՊՆ նախկին նախարարին վիզա չի տրամադրել

Ամերիկայի Միացյալ Նահանգները վիզա չի տրամադրել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիին։

Վրաստանյան radiotavisupleba լրատվամիջոցի տարածած տեղեկատվության համաձայն` Կեզերաշվիլիին վիզա չտալու պատճառը փողերի լվացման կասկածանքն է եղել։

Նշվում է, որ մերժման պատճառը պարզելու համար Կեզերաշվիլին դատական ​​վեճ է սկսել՝ բողոք ներկայացնելով Կոլումբիայի շրջանային դատարան։ Հայցից պարզ է դառնում, որ վիզա չտրամադրելու հիմք է դարձել՝ ԱՄՆ մաքսային և սահմանների պաշտպանության գործակալության 2023 թվականի մայիսի 1-ի որոշումը: Մասնավորապես, որոշումը, որի հիման վրա Կեզերաշվիլիին մերժել են ԱՄՆ վիզա տրամադրել, ենթադրում է փողերի լվացման կասկած։

Այս հոդվածով վիզայից հրաժարվելու հիմք կարող է լինել ոչ միայն ապացույցը, այլ նույնիսկ հյուպատոսության և դատախազության կասկածները, որ այդ անձը կարող է կապված լինել փողերի լվացման կամ նմանատիպ գործի մեջ ներգրավվածների հետ:

Ավելին՝ սկզբնաղբյուր նյութում: