ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի պատրիարքի տեղապահին

Երեկ՝ մարտի 12-ին, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի տեղապահ, միտրոպոլիտ Շիոյի (Մուջիրի) հետ։ Տեղեկությունը տարածել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ և վրաց ժողովուրդներին միավորող հոգևոր-մշակութային հարուստ կապերին և քաղաքակրթական ընդհանրություններին։

«Կարևորվեց Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիների միջև բազմադարյա համագործակցության պահպանումն ու զարգացումը»,- նշված է հաղորդագրության մեջ: