Գ. Մարգվելաշվիլի.«Սահմանադրական դատարանի մասին» օրենքում մի շարք բացթողումներ կան

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի կարծիքով`  «Սահմանադրական դատարանի մասին»  օրենքի ընդունման գործընթացը շատ արագ տեղի ունեցավ:

Դա  անընդունելի է `ասել է Մարգվելաշվիլին` պարզաբանելով, որ  հիմնական խնդիրը ընթացակարգային հարցերին է վերաբերում:

«Երբ սկսվեց օրինագծում փոփոխությունների ընդունման գործընթացը, ես հարցրի,  թե  ինչու պետք է այդքան արագ ընդունել օերնքը:  Անընդունելի եմ համարում  արագ որոշումներ կայցնել, առանց   հաշվի առնելու  կարեւոր ինստիտուտների`օրինակ   Վենետիկի  հանձնաժողովի  կարծիքը», -ասել է Գիորգի Մարգվելաշվիլին` նշելով, որ այս պահին չի ցանկանում այլ մանրամասների անդրադառնալ:

Խորհրդարանը «Սահմանադրական դատարանի մասին օրենքում» փոփոխություններն ընդունել է  մայիսի 14-ին: Երկրի ընդդիմությունը  դեմ է արտահայտվել փոփոխությունների տարբերակին`նախագահին  կոչ  անելով  օրինագծի վրա վետո դնել:

«Խորհրդարանը  դեռևս օրինագիծը չի ուղարկել: Որպեսզի ասեմ` վետո կլինի, թե ոչ, պետք է ծանոթանամ օրինագծին: Սակայն մեր տեղեկատվությամբ`  նրանում մի շարք բացթողումներ կան», ասել է Վրաստանի նախագահը:

Թողնել պատասխան