Մեքենայից աղբ նետելու համար տուգանքը կրկնապատկվում է. ինչ փոփոխություններ են սպասվում

Վրաստանի խորհրդարանը «Թափոնների կառավարման օրենսգրքում» փոփոխություններ է կատարում, որոնց համաձայն մի շարք դեպքերում շրջակա միջավայրի աղտոտման համար տուգանքների չափն ավելանում է: 

Ներկայացված օրինագծի հեղինակներ Գոգա Գուլորդավայի և Սուլխան Մախաթաձեի պարզաբանմամբ, գործնականում շատ են դեպքերը, երբ ֆիզիկական և իրավաբանական անձինք, չնայած կոնկրետ իրավախախտման համար սահմանված տուգանքներին, միևնույն է աղտոտում են շրջակա միջավայրը տարբեր թափոններով: Օրինագծի հեղինակները նշված խնդրի համար առաջարկում են սահմանել ավելի խելամիտ տուգանքներ, որոնք նրանց համոզմամբ կնպաստեն շրջակա միջավայրի ավելի քիչ աղտոտմանը:

  • Ըստ օրինագծի, մինչև 2 կգ մունիցիպալ թափոնը ավտոմեքենայից դուրս նետելու դեպքում՝ վարորդը, իսկ հասարակական տրանսպորտի դեպքում համապատասխան իրավախախտումն իրականացրած անձը կտուգանվի 250 լարիով, նախկին 120 լարիի փոխարեն:
  • 2 կամ 2 կգ-ից ավել մունիցիպալ թափոնով շրջակա միջավայրի աղտոտման համար ֆիզիկական անձը կտուգանվի 500 լարիով, իրավական անձը՝ 1500:

  • Մինչև 5 միավոր անվադողով շրջակա միջավայրի աղտոտման համար անձը կտուգանվի 500 լարիով, նախկին 150 լարիի փոխարեն: 5 կամ 5-ից ավել անվադողերով աղտոտելու դեպքում՝ 2000 լարի:

Լուսանկարը BM.ge