Իրանից Վրաստան ժամանած քաղաքացու ուղեբեռում թմրանյութ է հայտնաբերվել

Թբիլիսիի օդանավակայանում Իրանի քաղաքացու ուղեբեռում մարիխուանա տեսակի թմրանյութ է հայտնաբերվել։

Թբիլիսիի օդանավակայանի մաքսակետում թմրանյութ որոնելու և հայտնաբերելու համար վարժեցված շունն Իրանի քաղաքացու ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերել է 394,83 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։

Գործի նյութերը փոխանցվել են Վրաստանի ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-ին մասով, 262-րդ հոդվածի 1-ին մասով և 273-րդ հոդվածի 2-րդ մասով, ըստ որոնց` արգելվում է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերումը, պահպանումն ու ներմուծումը Վրաստան։

Օտարերկրացուն սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։