Թբիլիսիում բարձրահարկ շենքի տանիքից անչափահաս է ընկել

Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի տանիքից անչափահաս է ընկել և տեղում մահացել:

16-ամյա տղայի հարևանների խոսքով, պատանին ընկել է 9 հարկանի բնակարանի տանիքից, որտեղ հավանաբար եղել է ընկերների հետ: Հարևանների խոսքով իրավապահները տեղում հետաքննչական գործողություններ են իրականացրել:

Մահացած անչափահասը 108-րդ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ էր, ուսուցիչների խոսքով, անհնար է, որ անչափահասը ինքնասպանություն աներ, քանի որ նա ոչ դպրոցում է ունեցել խնդիրներ, ոչ էլ ընտանիքում:

Հետաքննությունը սկսվել է ՔՕ 115 հոդվածով, ինչը նշանակում է ինքնասպանության դրդում: