Վրաստանի խորհրդարանական ընտրություններին 68 կուսակցություն է գրանցվել

Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտերի ժամկետը լրացել է հուլիսի 15-ին:

Այս մասին հայտնել է Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ըստ ԿԸՀ-ի` 68 կուսակցություն է դիմել, որից մեկի գրանցումը մերժվել է, 14-ը գրանցվել է, մնացածի հայտերն ուսումնասիրման փուլում են: Ուսումնասիրման վերջնաժամկետը հոկտեմբերի մեկն է:
Նոր կարգը ենթադրում է գրանցման հեշտացում: Ստորագրություններ հավաքելու անհրաժեշտություն կլինի միայն այն կուսակցությունների համար, որոնց թեկնածուները 15 հազարից պակաս ձայն են հավաքել 2018-ի նախագահական ընտրություններին:  Միաժամանակ, 10 հազար ստորագրության փոխարեն բավական է 5 հազարը:

Հիշեցնենք` Վրաստանում խորհրդարանական ընտրությունները հոկտեմբերի 31-ին են: