Վրաստանում առանց տեղումների եղանակը կպահպանվի

Վրաստանում մինչև մարտի 12-ը հիմնականում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից Interpressnews-ին հայտնել են, որ Վրաստանի արևմտյան և արևելյան շրջաններում ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով մինչև 20 աստիճանի:

«Առաջիկա օրերին, Վրաստանում օդի ջերմաստիճանը արևմտյան Վրաստանում կկազմի 13-18 աստիճան տաքություն, մարտի 6-ին կհասնի 20 աստիճանի։ Մարտի 7-ին արևմտյան Վրաստանում սպասվում է թույլ անձրև: Արևելյան Վրաստանում ջերմաստիճանը կլինի 16-18 աստիճանի սահմաններում: Մինչև մարտի 12-ը առանց տեղումների եղանակը կպահպանվի»,- հայտնել են Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից: