ՄԱՇ-ի առաջնորդ Նիկա Մելիան լքում է Վրաստանի խորհրդարանը

Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան լքում է Վրաստանի խորհրդարանը եւ առաջադրվելու է Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում:

Վրաստանի հերթական ՏԻՄ ընտրությունները նշանակված են  հոկտեմբերի 2 -ին:
Մելիան ասել է, որ  հրաժարվում է  պատգամավորական մանդատից և  ընկերների հետ միասին ամբողջությամբ անցնում է նախընտրական քարոզարշավի:

Նիկա Մելիան Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում կառաջադրվի ոչ միայն «Ազգային շարժումից».  նրան աջակցում են նաև ընդդիմադիր մի քանի փոքր կուսակցություններ:

Ընտրություններում նրա հիմնական մրցակիցը կլինի «Վրացական երազանք — ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության թեկնածուն ՝ Թբիլիսիի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն:

Իշխող կուսակցությունը Մելիային չի համարում մրցակից և հույսը դնում է իրենց թեկնածուի անվերապահ հաղթանակի վրա: