Հարավային Օսիայում ՀԿ-ներից հաշվետվություն են պահանջում

Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո արդարադատության նախարարությունը տեղական հասարակական կազմակերպություններից (ՀԿ) պահանջում է 2022 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել։

Դե ֆակտո արդարադատության նախարարության տվյալներով՝ իրենց գերատեսչությունում գրանցված է ավելի քան 100 ՀԿ, իսկ գործունեության մասին հաշվետվությունը ներկայացրել են միայն 22-ը։

Ի դեպ, Հարավային Օսիայում 2014 թվականից գործում է նաև «Օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքը։ Հարկ է նշել, որ Ռուսաստանի ճնշման տակ ցանկանում են նմանատիպ օրենք ընդունել նաև Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում, սակայն աբխազական հասարակության մեջ մեծ տարակարծություն կա այդ օրենքի ընդունման վերաբերյալ։

Ռուսաստանի կողմից որպես անկախ պետություն ճանաչված Հարավային Օսիայում 2007 թվականից գործում է կառավարության դե ֆակտո որոշումը, ըստ որի` բոլոր կազմակերպությունները պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնեն արդարադատության նախարարություն։

Հիշեցնենք. Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը Վրաստանի խորհրդարան է ներկայացրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրենքի նախագիծ:

«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրացական տարբերակը նման է ռուսականին. Միքելաձե