Միանձնուհուն բռնաբարելու համար ձերբակալվածները դատապարտվել են ազատազրկման

Վրաստանի Խաշուրիի մունիցիպալիտետի քաղաքային դատարանը Ցխրամուխիի մենաստանում կողոպուտի և միանձնուհու խմբակային բռնաբարության մեղադրանքով ձերբակալված երկու անձանց դատապարտել է ազատազրկման:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Խաշուրիի մունիցիպալիտետի Ցխրամուխի գյուղում գտնվող մենաստանում երկու անձ հարձակվել է եկեղեցու բնակելի խցում գտնվող միանձնուհու վրա և բռնության սպառնալիքներով գումար ու զարդեր պահանջել։ Մերժում ստանալուց հետո այս անձինք ֆիզիկական ոտնձգություն են կատարել միանձնուհու նկատմամբ և խմբակային բռնաբարել նրան։

Միանձնուհուց խլել են բջջային հեռախոսը, նորից ծեծել են և թողել անգիտակից վիճակում։ Մեղադրյալները մենաստանից վերցրել են նվիրատվության արկղերը, որոնց մեջ գումար է եղել, և հեռացել են դեպքի վայրից։

Միջադեպի պատճառով ոստիկանությունը ձերբակալել էր երկու անձի, որոնք մեղադրվում են տուժողի նկատմամբ առանձնակի դաժանությամբ խմբակային բռնաբարության, նաև` խմբակային ավազակության համար։ Այս հանցագործությունների համար սահմանված պատիժն է` 15-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում։

Վրաստանի մենաստաններից մեկում միանձնուհու են բռնաբարել