Էլեկտրոնային ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ սարքավորումները կարժենան 20 մլն լարի. նախարար

Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հայտնել է, որ հաջորդ տարի 20 մլն լարի կծախսվի էլեկտրոնային ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համար։

Խուցիշվիլին նշել է, որ 2023 թվականի բյուջեով արդեն նախատեսված է այդ գումարը։

«Էլեկտրոնային ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ սարքավորումների մասնակի ձեռքբերման համար կդիտարկենք 20 մլն լարի»,- ասել է նախարարը։

Ի դեպ, Վրաստանում 2024 թվականից նախատեսվում է անցկացնել էլեկտրոնային ընտրություններ։